15 դեկտեմբերի 2011 - 11:36 AMT
Կառավարության որոշմամբ 116 անապահով ընտանիքներ ամանորյա օգնություն կստանան

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել անապահով ընտանիքներինսոցիալական օգնություն ցույց տալու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նիստում ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, 116 հազար ընտանիք կստանա 3-ական շիշ ձեթ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ անապահով ընտանիքներին հատկացվող սոցիալական օժանդակությունը հետևողական բնույթ կկրի: «2012թ. բյուջեով նախատեսված է հունվարի 1-ից բարձրացնել սոցիալական նպաստներն ու թոշակները 10 տոկոսով»,-ասել է նա:

Ընդ որում, Տիգրան Սարգսյանը հավելել է, որ կառավարությունը համալիր ծրագիր է մշակել անապահով ընտանիքներին աջակցելու համար: Մենք պարբերաբար օգնություն ցույց կտանք անապահով ընտանիքներին, շուրջ 116 հազար ընտանիք ամանորյա օգնություն կստանա»,-հավելել է նա: