15 դեկտեմբերի 2011 - 12:34 AMT
Պոնչիկանոցում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 15-ին`ժամը 06.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի 1-ին հարկից`«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից, ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ. պահանջվել է գազածխապաշտպան օղակ,ապա`ևս մեկ մարտական հաշվարկ:Դեպքի վայր է մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.01-ին, մարվել`08.19-ին: Խոհանոցում այրվել է գույք և սննդամթերք: