«Ինձ հետ կատարվածը ազդանշան է հանդիսանում ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ սփյուռքի համար»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը՝ մեկնաբանելով իր ձերբակալությունը և առանձնակի խոշոր չափերով հարկեր չմուծելու մեջ մեղադրանքները:
Նարեկ Հարթունյանի ընտանիքին պատկանող «GH Storage Enterprise» ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքում Հայաստանի ՊԵԿ-ը ՝ 111 մլն դրամի տեսքով հարկային պարտականությունների թերացում էր հայտնաբերել: «GH Storage Enterprise» ընկերությունը Վարչական դատարանում բողոքարկել է ստուգման արդյունքները, սակայն Ընդհանուր իրավասության դատարանը՝ չսպասելով Վարչական դատարանի որոշմանը, դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացրել Նարեգ Հարթունյանի, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանի և հաշվապահ Արթուր Գալստյանի՝ երկու ամսով ազատազրկման վերաբերյալ:
Դեկտեմբերի 13-ին «Նարեկացի» Արվեստի միության հիմնադիրն ազատ է արձակվել: Ռաֆիկ Մկրտչյանի որոշմամբ, որը վարում էր Հարթունյանի գործը, որպես խափանման միջոց կիրառված ձերբակալությունը հանվել է:
Հարթունյանը հայտարարել է, որ եթե դատարանի մեղադրանքը հիմնավորվի, ապա «մենք ուրախությամբ կվճարենք, սակայն մենք ցանկանում ենք, որ դա արդար լինի»: Սակայն Հարթունյանի կարծիքով, իրեն ներկայացված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և այդ ամենն արվում է «որոշ մարդկանց ագահության պատճառով, ովքեր ցանկանում են ավելի շատ գումար վաստակել»: Ընդ որում, Նարեկ Հարթունյանն անուններ չի նշել:
Անդրադառնալով նրան՝ արդյոք մտադիր չէ պատահածից հետո մեկնել Հայաստանից՝ Նարեկ Հարթունյանն ասել է, որ ինքը երբեք չի հիասթափվի իր հայրենիքից և չի լքի այն:
Հարթունյանի փաստաբանները ևս վստահություն հայտնեցին, որ ներկայացված մեղադրանքները, ամենայն հավանականությամբ, կապված են Հարթունյանի ընտանիքի գործարարության հետ, որի միջոցով փորձում են նրանց վրա ճնշում գործադրել: Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանն ընդգծել է, որ իր պաշտպանյալը երբևէ չի խուսափել հարկերի վճարումից: «Հետաքննությունն առայժմ շարունակվում է և մենք հուսով ենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի»,-ասել է նա: