15 դեկտեմբերի 2011 - 14:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրահավաքները Մոսկվայում հանգեցրել են ռեժիմի ապալեգիտիմիզացիայի, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը

Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում կայացած հանրահավաքը հանգեցրեց Ռուսաստանում ռեժիմի ապալեգիտիմիզացիայի, «ընդ որում՝ էական»: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը :

Ըստ նրա, առնվազն 10 տարիների ընթացքում ՌԴ նման ակցիաներ տեղի չեն ունեցել: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում ոչ հեղափոխություն տեղի կունենա, ոչ ընտրության արդյունքները չեղյալ կհայտարարվեն: Նա նաև հավելել է, որ որոշ փորձագետներ Բոլոտնայում տեղի ունեցած դեպքերը համարում են Ռւսստանում քաղաքացիական հասարակության ծնունդ:

Ինչպես նշում է Իսկանդարյանը, իրադարձությունների զարգացումը կախված է նրանից թե արդյոք երկրում կձևավորվի ընդդիմություն, ինչպես նաև հենց իշխանությունների գործողություններից:

Մեկնաբանելով ռուսական իշխանությունների գործողությունները՝ հայ քաղաքագետը նկատել է. «Իշխանությունները չէին սպասում հասարակության նման արձագանքի, և գործում էին «շատ քաոսային, պահի թելադրանքով»:

Ինչ վերաբերում է Արևմուտքի արձագանքներին, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հայտարարություններին, ապա, քաղաքագետի կարծիքով, դրանք Ռուսաստանի վրա լուրջ ազդեցություն չեն թողնի:

Հիլարի Քլինթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ անհանգստացած է ՌԴ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաղորագրությունների առնչությամբ: Մասնավորապես, պետքարտուղարը նկատի ուներ, որ ռուսական ընտրությունների ընթացքին հետևող «Գոլոս» դիտորդների ասոցիացիան տուժել է կիբերհանցագործություններից: Նախօրեին Եվրախորհրդարանը որոշում է ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանի Պետդումայի նոր ազատ ընտրություններ իրականացնել:

2011թ դեկտեմբերի 4 Ռուսաստանում տեղի են ունեցել Պետդումայի ընրություններ: Համաձայն քվեարկության վերջնական տվյալների, ընտրություններում հաղթանակ է տարել «Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցությունը՝ հավաքելով ձայների 49,32%: Դեկտեմբերի 5-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում իրականացվել են բողոքի ակցիաներ: Ամենամասսայական ակցիան Մոսկվայում իրականցվել է դեկտեմբերի 10, որին մասնակցել է 25 հազար մարդ:

ՖՈՏՈՇԱՐՔ