15 դեկտեմբերի 2011 - 15:39 AMT
Սամվել Խաչատրյան. Լոնդոնի Օլիպիադայում հայ մարզիկները հանդես կգան շատ ավելի լավ, քան Պեկինում

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, ով նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարարն է, ընդգծել է, որ 2012թ Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը կկարողանա ներկայանալ ավելի քան 20 մարզիկներով, չհաշված՝ «սպիտակ քարտերը»:

«Ես համոզված եմ, որ Լոնդոնի Օլիմպիադայում մեր մարզիկները շատ ավելի հաջող հանդես կգան, քան Պեկինում, երբ Հայաստանը գրավեց 6 բրոնզե մեդալ»,- խոստովանել է Խաչատրյանը:

Ըստ նրա, հայ ծանրամարտիկները 2012թ ապրիլի 6-12 հանդես կգան Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի Անթալիայում: Այնտեղ հավաքականը հանդես չի գա ուժեղագույն կազմով, քանի որ հավաքականի առաջին համարները պատրաստվելու են Օլիմպիադային. «Լոնդոնյան խաղերն ավելի շուտ են մեկնարկում, իսկ այդ ժամանակահատվածը բավական չէ, որ մեր մարզիկները վերականգնվեն: Դա է պատճառը, որ նրանք բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը: Հնարավոր է, որ նրան մասնակցի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյաը»:

Գվատեմալայում մայիսի 9-18 տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնություն: