Այժմ Ucom-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում հեշտացված կարգով ունենալ վարկային գիծ, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։
Այս առաջարկը գործում է Ucom ընկերության և «Յունիբանկ»-ի համագործակցության շրջանակներում: Հատուկ Ucom բաժանորդների համար թողարկվում է UCOM-UNIBANK համատեղ քարտը, որի միջոցով Ucom-ի բաժանորդները կստանան 100000-400000 ՀՀ դրամ սահմանաչափով վարկային գծեր և ինտերնետային կապի ավել արագություն:
Ucom ընկերությունը UCOM-UNIBANK քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաև մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին և ակցիաներին: