Թուրքիայի Առևտրային պալատի և ձեռներեցների միությունները և Գործարարների ասոցիացիան հանդես են եկել Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերող հայտարարությամբ, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Համաձայն հայտարարության, առհասարակ տվյալ օրեքի նախագծի ընդունումը վնաս կհասցնի ԵՄ, հաշվի առնելով այսօրվա տնտեսական իրավիճակը: «Քաղաքական մեծ ձևափոխությունների ժամանակահատվածում ԵՄ կարևորագույն գործընկեր կարող է դառնալ Թուրքիան»,- հայտարարել են նրանք:
Ընդ որում, նրանք նաև նշել են, որ նախագծի ընդունումը Թուրքիայի պատմության ամենացավալի էջերից մեկը կդառնա: Դեկտեմբերի 22 Ֆրանսիայի խորհրդարանը կքվեարկի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, որի հեղինակն է ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բոյերը:
Դեկտեմբերի 7 Ֆրանսիայի ԱԺ Իրավական հարցերով կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը:
Հայոց ցեղասպանության հերքման օրինագիծը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: