Վլադիմիր Պուտինն առաջարկել է խստացնել ժամանողների գրանցման կարգը և քրեական պատասխանատվություն սահմանել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Ինչպես վարչապետն է հայտարարել «Ռոսսիա-1» հեռուստաալիքի ուղիղ եթերում, խստացումը կվերաբերի ինչպես ժամանողներին, այնպես էլ նրանց, ովքեր,ասենք, «10 քառակուսի մետրանոց բնակարանը վարձով է տալիս 20-30 և ավելի մարդու»:
«Իմ կարծիքով, ոչ մի սարսափելի բան չկա նրանում, եթե մենք խստացնենք գրանցման կանոնները,-հայտարարել է Պուտինը,-Մենք նոր բան չենք հորինի՝ գրանցման կարգը կխստացվի ընդհուպ քրեական պատասխանատվությունը»:
Բացի այդ, վարչապետը չի բացառել, որ Ռուսաստանում կվերաբացվի ազգությունների գծով նախարարությունը: «Մեր երկրի պայմաներում, այսօրվա համակարգը ակնհայտորեն չի համապատասխանում առկա պահանջներին,- հայտարարել է Պուտինը:- Մենք անպայման կմտածենք այդ հարցի շուրջ»: