15 դեկտեմբերի 2011 - 19:06 AMT
Իսլանդիան առաջինն է պաշտոնապես ճանաչել Պաղեստինի անկախությունը

Իսլանդիան դեկտեմբերի 15-ին Ռեյկյավիկում կայացած արարողության ժամանակ պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը: Այդպիսով, Իսլանդիան առաջին արևմտյան երկիրն է դարձել, որը նման քայլի է դիմել:

«Այսօր ես պաշտոնապես Ձեզ եմ փոխանցում Պաղեստինի անկախության ճանաչման մասին հռչակագիրը` համաձայն իսլանդական կառավարության որոշման»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է Իսլանդիայի արտգործնախարար Էսսյուր Սկարպհեդինսսոնը` դիմելով Պաղեստինի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռիադ ալ-Մալիքիին: