16 դեկտեմբերի 2011 - 14:40 AMT
Բաքվին ձեռնտու է ղարաբաղյան կարգավոման գործընթացում ստատուս-քվոյի պահպանումը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվելու է խաղաղ հունով: Նման կարծիք դեկտեմբերի 16 Երևանում կայացած մամուլի ասուլիսում է հայտնել պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Սակայն դրա հետ մեկտեղ պատգամավորը կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգոն լինել, քանի որ «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ՝ շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելով»:

«Հայկական կողմի պատասխանը սադրանքներին պետք է այնպիսին լինի , որ Բաքուն հերթական սադրանքից առաջ 7 անգամ չափի, նախքան կոնֆլիկտային իրավիճակը կրկին էսկալացիայի ենթարկելը»,-ընդգծել է Մինասյանը:

Մինասյանը նաև նկատել է, որ Ադրբեջանին ավելի ձեռնտու է ղարաբաղյան հակամարտության կարգավոման գործընթացում status quo պահպանումը, քան հակամարտության զարգացումը «Գործընթացի զարգացման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի ընդհարվել իրականության հետ, որը հայտնի չէ Ադրբեջանի բնակչության մեծ մասին, իսկ դա իհարկե ձեռնտու չէ Ալիևի ռեժիմին, ով այսքան տարիների ընթացքում ազգին չիմացության մեջ է պահում»,-ասել է պատգամավորը: