
ԱՊՀ երիտասարդական միության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են սկսել Ռուսաստանում սովորող ուսանողների հետ, որոնք սովորում են ԱՊՀ հատկացված քվոտաներով:
Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների Երիտասարդական միության Վարչության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հանդիպումը հայաստանցի ուսանողների հետ: Քննարկվեցին նոր հանրությանը հայ ուսանողների ադապտացման հարցերը, կապված ուսման և բնակության հետ:
Որքան էլ տարօրինակ է, սակայան, ուսանողներին մտահոգում է հիմնականում լեզվային պատնեշը: Դա ապացուցում է, որ ռուսաց լեզվի ուսուցումը Հայաստանում դեռ պատշաճ մակարդակի վրա չէ: Վարչության խորհրդի որոշմամբ հաջորդ տարվա սկզբին Հայաստանի բոլոր մարզերում կբացվեն ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: