16 դեկտեմբերի 2011 - 17:11 AMT
Թուրքերը թաքուն Ազնավուր են լսում

Posta թուրքական հրատարակության տեսաբան Հաքան Չելիքը հաղորդել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարների ավանդական հանդիպման ժամանակ տեղ գտած հետաքրքրաշարժ դեպքի մասին: Անկարայում` «Sheraton» հյուրանոցում, 70 լրագրողների հետ հանդիպմանը որպես ֆոնային երաժշտություն հնչում էր աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Hier Encore» ստեղծագործությունը:

«Եթե ազգայնականները հասկանային դա, ապա կարող էին խիստ անհանգստանալ, քանի որ Ազնավուրը հայտնի է իր քաղաքականացված դիրքորոշմամբ»,- նշել է նա: