Վարշավայում ավարտվել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են 370 շախմատիստներ 25 երկրներից, այդ թվում շուրջ 50 գրոսմայստեր:
Մեկ օրում տեղի է ունեցել 13 կրկնակի տուր՝ 26 պարտիա: Եզրափակիչ տուրից առաջ 19 միավորով առաջատար էին Ռադոսլավ Վոյտաշեկը Լեհաստանից և հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:
Վճռորոշ պարտիայում Մելքումյանն ու Վոյտաշեկը ոչ ոքի խաղացին՝ 1:1: Երեք շախմատիստներ հավաքեցին 20-ական միավոր, լրացուցիչ արդյունքներով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մելքումյանը, երկրորդ տեղում է Ալեքսեյ Դրեևը (Ռուսաստան), իսկ երրորդ՝ Վոյտաշեկը: Հայ գրոսմայստերը ստացավ 2000 եվրո:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը նույնպես տեղի կունեն Վարշավայում դեկտեմբերի 17-18-ը: