
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը:
Այցի շրջանակում Սարգսյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ 20-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև ԵվրԱզԷս-ի միջպետական խորհրդի նիստին: