19 դեկտեմբերի 2011 - 12:59 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի հակամենաշնորհային մարմնի նախագահը և նրա ընտանիքը բավականին խստապահանջ սպառողներ են

Այն օրից, ինչ Արտակ Շաբոյանը գլխավորում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նա իր ուշադրությունն ուղղել է ապրանքների մակնշմանը: «Այդ ժամանկվանից ես հասկացա, որ ապրանքների մակնշումն ու քաղաքացիներին հավաստի տեղեկատվության փոխանցումը, կարևոր նշանակություն ունեն, քանի որ տնտեսվարող սուբյեկտները օգտվում են քաղաքացիների անիրազեկությունից և իրացնում են իրենց ապրանքը»,-դեկտեմբերի 19 Երևանում լրագրողներին է ասել նա:

Ավելին, Արտակ Շաբոյանն իր ընտանիքի անդամներից պահանջում է ծայրահեղ ուշադիր լինել գնումների ժամանակ: Այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ է, իրեն չեն հանդիպել ժամկետանց ապրանքներ, սակայն ընտանիքի անդամները հանդիպել են այդ խնդրին:

ՏՄՊՊՀ նախագահը հանրությանը կոչ է արել ավելի ակտիվ լինել և իրենց բողոքներն ուղղել Հանձնաժողովի 544004 «թեժ գծին», էլեկտրոնային կամ գրավոր տեսքով:

ՖՈՏՈՇԱՐՔ