19 դեկտեմբերի 2011 - 14:18 AMT
Մեքենայի հետ բախումից տղամարդը վայր է ընկել ցախով բեռնված ավանակի սայլակից ու մահացել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Ավազան ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է ճանապարհով ընթացող, ցախով բեռնված ավանակի սայլակին: Սայլակի վրա նստած 48-ամյա Աշոտ Աղասարյանը վայր է ընկել և բախվել ավտոմեքենայի դիմապակուն, այնուհետև ընկել ճանապարհի վրա ու տեղում մահացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: