
Եթե Ֆրանսիան ընդունի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը, ապա հետագայում դրա համար շատ թանկ կվճարի, հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը, հաղորդում է TRT Haber-ը:
Ֆրանսիայի նախագահի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության պատգամավորները, ովքեր կազմում են խորհրդարանական մեծամասնություն, դեկտեմբերի սկզբին Ազգային ժողովի Օրենսդիր հանձնաժողովին ներկայացրին օրինագիծ, որի նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանել:
Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կքննարկվի Ֆրանսիայի խորհրդարանում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: