Կոալիցիոն Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև անհաղթահարելի տարաձայնություններ չկան: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Լինում են աշխատանքային տարաձայնություններ, սակայն կոալիցիան միասնական է և կատարում է հուշագրով նախանշված քայլերը»,-ասել է նա:
Շարմազանովը հավելել է, որ 2011թ. արդյունավետ էր կոալիցիայի համար, որի վկայությունն է փետրվարին կնքված կոալիցիոն հուշագիրը, «որով կոալիցիայի կուսակցությունները պարտավորվեցին նախագահական ընտրություններում սատարել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ պլաններին առաջիկա ընտրություններում, ապա, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն դեռ չի քննարկել դրա հետ կապված ռազմավարական ու մարտավարական խնդիրները: Շարմազանովը նշել է միայն, որ ՀՀԿ-ն համարում է իրեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը: