19 դեկտեմբերի 2011 - 18:20 AMT
ՀԱՊԿ-y Աֆղանստանում իրավիճակի սրման դեպքի համար գործողությունների ծրագիր է մշակել

Դեկտեմբերի 20-ին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների քննարկմանը կներկայացվի ՀԱՊԿ գործողությունների պլանը 2014թ. հետո Աֆղանստանում իրավիճակի սրման դերպքում, ՀԱՊԿ ԱԳՆԽ համատեղ նիստի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Համատեղ գործողությունների մասին առաջարկները մշակված են փորձագետների հետ համատեղ, դրանք կներկայացվեն նախագահների դիտարկմանը և կառաջարկվի մեր գործողությունների համապատասխան ծրագիրը»,-ասել է Բորդյուժան: --ԿԱ--