Իրաքի դատական իշխանությունները տվել են երկրի վարչապետ Թարիք Հաշեմիի ձերբակալության թույլտվություն, հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը: ՆԳՆ ներկայացուցիչ Ադել Դահամի խոսքով, թույլտվությունը տրվել է հակաահաբեկչական օրենսդրության հիման վրա այն բանից հետո, երբ Հաշեմիի ձերբակալված թիկնապահները, իբրև թե, մեղադրել են նրան ահաբեկիչնների հետ կապի մեջ:
Երկրում, որտեղ գերակայում են շիաները, սունիական փոքրամասնությունը ներկայացնող վարչապետին արգելվել է Ւրաքից մեկնել: Համաձայն որոշ հաղորդագրությունների, նա գտնվում է երկրի հյուսիսում` Քրդստանի նահանգում: Պետական հեռուստաալիքով ներկայացվել են «ենթադրյալ» ահաբեկիչների խոստովանություններով կադրեր, ովքեր, իբրև թե, կապված են Հաշեմիի հետ:
Թույլտվությունը տրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման հաջորդ օրը, և երկու օր անց այն բանից հետո, ինչ խորհրդարանական «Ալ-Իրաքիա» խմբակցությունը, որը ներկայացնում է Ւրաքի սունիների մեծամասնությունը, լքել է խորհրդարանը: Սունի քաղաքագետները մեղադրում են վարչապետ Նուրի Մալիքին իշխանության մոնոպոլիզացիայի մեջ: