Թուրքիայի միլի մեջլիսում 2012թ. կառավարության բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկն անսպասելիորեն իր ելույթը սկսել է թուրքական իշխանությունների կազմակերպած ջարդերի պատմությունից, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Քրդական կուսակցության ներկայացուցիչ Սիրի Սակիկը սկսել է ելույթը հետևյալ խոսքերով՝ ջարդի ու կոտորածի «մշակույթը» վաղուց ի վեր հատուկ է թուրքերին: «Ընդամենը 33 տարի առաջ 1978թ. Մարաշում կազմակերպվեց հազարավոր ալեվիտների ջարդը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ թուրքերը նախկինում էլ են ոչնչացրել այլ ժողովրդների: Օրինակ, 1915թ. հայերի կոտորածը, հետո հրեաների ու քրդերի»,-հայտարարել է պատգամավորը:
Ելույթը դադարեցնելու խնդրանքին Սակիկը հակադարձել է, որ «Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ»: