20 դեկտեմբերի 2011 - 15:43 AMT
ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է իր տեսուչներին գործուղել Հյուսիսային Կորեա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը` ՄԱԳԱՏԷ-ն, պետք է իր տեսուչներին գործուղել Հյուսիսային Կորեա, որպեսզի օգնի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, նշում է Kyodo News գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը, որի մասին պաշտոնապես հայտարարվեց երկուշաբթի օրը, տարածաշրջանում անորոշություն է ստեղծում սեփական միջուկային զինանոցը մշակել փորձող անկանխատեսելի կոմունիստական պետության կայունության առնչությամբ: