20 դեկտեմբերի 2011 - 16:56 AMT
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նոյեմբերին կազմել է 2,4 տոկոս

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նոյեմբերին կազմել է 2,4 տոկոս` համեմատած 2010թ. նույն ժամանակահատվածի հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նոյեմբերին տնտեսական ակտիվության անկումն այս տարվա հոկտեմբերի համեմատ կազմել է 7,3 տոկոս:

Ընդ որում, 2011թ. նոյեմբերին գնաճը Հայաստանում կազմել է 4,8 տոկոս` համեմատած 2010թ. նույն ժամանակահատվածի հետ: Օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերին ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1,2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին ծրագրված է 4,6 տոկոսի չափով, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):