20 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT
2011թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշն աճել է 10,2 տոկոսով

Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2011թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 504, 5 մլն դոլար (192,8 մլրդ դրամ)՝ 2010թ. նույն շրջանի համեմատ աճելով 10,2 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով ցուցանիշն աճել է 0,1 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 124,1 մլն դոլար (47,4 մլրդ դրամ)՝ ավելանալով 22,3 տոկոսով 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ ներկրման ծավալը կազմել է 380,4 մլն դոլար (145,4 մլրդ դրամ)՝ ավելանալով 6,7 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2011թ. նոյեմբերին կազմել է 256,3 մլն դոլար (98 մլրդ դրամ):