21 դեկտեմբերի 2011 - 09:58 AMT
Սիրիայի հատուկ նշանակության ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների հերթական խմբին Թուրքիայի հետ սահմանում

Սիրիայի Իդլիբ նահանգում երեքշաբթի ոչնչացվել և գերեվարվել են տասնյակ ապստամբներ ու ահաբեկիչներ, հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը: Բանակի հատուկ ջոկատաի ուժերը վնասազերծել են նրանց Թուրքիայի սահմանի մերձակայքում Ջեբել էզ Զավիա տեղանքում:

Հոմսի մոտ, զինված իսլամիստները պատանդ են վերցրել օտարերկրացի մասնագետների խմբին: Հոմսում առևանգվել են տարբեր ազգությունների ութ ճարտարագետներ և տարվել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննում են միջադեպը:

Սիրիացի իրավապաշտպանները հայտնել են գրոհայինների հերթական գործողության մասին Սիրիայի հարավում, որտեղ ծուղակն են ընկել 14 զինվորներ և ոստիկաններ: