Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Զրույցի մանրամասները չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը պատմել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Մոսկվայի հետ քննարկել իրադրությունը ԿԺԴՀ-ում Կիմ Չեն Իրի մահից հետո:
Կիմ Չեն Իրը մահացել է կյանքի 70-րդ տարում սրտի կաթվածից: ԿԺԴՀ առաջնորդի մահը անորոշություն է ստեղծել տարածաշրջանում` հաշվի առնելով միջուկային զինանոց մշակելու` ԿԺԴՀ քաղաքականությունը: