Այսօր` դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Կինոաշխարհ» ամսաթերթի շնորհանդեսը: Այն տպագրվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով: Թերթի գլխավոր խմբագիր Անահիտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ թերթի նպատակն է կինոսերներին ներկայացնել կինոյի վերաբրյալ ընթացիկ նորությունները, ինչպես նաև ստեղծել միջավայր կինոսիրողների և կինոգործիչների համար: Թե ինչքանով դա կհաջողվի անել, Հարությունյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այն լինելու է ճանաչողական, և կպատմի անձանց և երևութների մասին: Խմբագիրը հատուկ նշեց նաև 60-ականների կինոգործիչնրի սերնդին, ովքեր երազում էին ստեղծագործել անկախության պայմաններում, բայց անկախությունից հետո նրանք հավուր պատշաճի չեն ներկայացվել: Թերթի միջոցով կլրացվի այդ բացը:
Թերթը լույս տեսնլու ամեն ամիս, 1000օրինակով: Այն ունի 12 էջ: