Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը Մեքսիկայի Սենատի կողմից 1992թ. Խոջալուի դեպքերը «ցեղասպանություն» որակելու մասին չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել են Մեքսիկայի ԱԳՆ-ում:
«Նոյեմբերի 4-ին Սենատի լիագումար նիստում ընթերցվել է հանձնաժողովներից մեկի կողմից պատրաստված կարծիքի եզրափակիչ երկու պարբերությունները, որոնցից առաջինը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները, աջակցություն ը հայտնվում Մինսկի խմբի աշխատանքներին»,-ասվել են ԱԳՆ-ում:
Եզրափակիչ երկրորդ պարբերությունում հիշատակվում են Խոջալուի իրադարձությունները` դրանք որակելով որպես ջարդեր, բայց ոչ` ցեղասպանություն:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Մեքսիկայի Սենատի որոշման մեջ, իբր, խոսվում է այն մասին, որ «1992թ. փետրվարի 26-ին հայկական ԶՈՒ-ն հարձակում է գործել Խոջալուի քաղաքացիների վրա, և որ ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում, որոնք միջազգային հանրությունը ճանաչել է որպես ցեղասպանություն, իրենց էթնիկ պատկանելության պատճառով սպանվել են հարյուրավոր մարդիկ»: