22 դեկտեմբերի 2011 - 16:06 AMT
Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը. Վրացիները կրկին վերանարոգում են գազատարը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ դեկտեմբերի 22-ին ժամը 14:00-ից «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների, ասվում է «ՀայՌուսգազարդի» մամլո հաղորդագրության մեջ: