
Գազայի սեկտորը վերահսկող ՀԱՄԱՍ կազմակերպությունը մտադիր է միանալ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել ՀԱՄԱՍ-ի և Հորդանան գետի Արևմտյան ափը վերահսկող ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների միջև եռօրյա բանակցությունների արդյունքում:
BBC մերձավորարևելյան թղթակցի խոսքով` ՀԱՄԱՍ-ի անդամակցությունը Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը կարևոր քայլ է պաղեստինցիների միջև տարաձայնությունների վերացման ճանապարհին: Սակայն միևնույն ժամանակ դա, ամենայն հավանականությամբ, կբարդացնի մերձավորարևելյան խաղաղ կարգավորման գործընթացը, քանի որ ՀԱՄԱՍ-ը հանդես է գալիս Իսրայելի հետ բանակցությունների դեմ: