Գերմանական դատարանը Samsung և Apple պատերազմներում վերջապես կայացրել է որոշում՝ հայտարարելով, որ Samsung-ի Galaxy Tab 10.1N պլանշետն իր դիզայնով iPad-ի կրկնօրինակը չէ։
Galaxy Tab 10.1N-ը համարվել է Galaxy Tab 10.1-ի ժամանակակից տարբերակը։ Վերջինիս վաճառքը Գերմանիայի տարածքում սեպտեմբերին արգելվել էր դատարանի կողմից։
Դատարանի նոր որոշումը վկայում է այն մասին, որ Apple-ի հետագա դատական հայցերը հնարավոր չի լինի բավարարել «Մենք չենք կարծում, որ որևէ մեկը կարողանա շփոթել Samsung պլանշետը iPad-ի հետ», -նշել է դատավոր Ջոաննա Բրյուկներ-Հոֆմանը, հաղորդում է Bloomberg-ը։
Samsung-ի և Apple-ի միջև դատական «պատերազմները» սկսվել են 2011-ի գարնանը։ Apple-ը մեղադրում է Samsung-ին արտադրանքների դիզայնի կրկնօրինակման մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում է Galaxy Tab և Galaxy սմարթֆոններին։ Ողջ տարվա ընթացքում երկու ընկերությունները միմյանց դեմ ներկայացրել են 30 դատական հայց աշխահի տարբեր երկրների դատարաններում։