23 դեկտեմբերի 2011 - 15:03 AMT
Սերգո Կարապետյանը խոստացել է քայլեր ձեռնարկել Հայաստանում գյուղապահովագրման համար

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը դիմել է միջազգային կառույցներին` երկրում գյուղապահովագրման ներդրման մշակման համար: Այս մասին դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայսատանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պետք է նախաձեռնել այս ծրագրի իրականացման համար: Դրանք կձեռնարկվեն արդեն հաջորդ տարի»,-մանրամասնել է նա:

Այս համատեքստում նախարարը հավելել է, որ դա շատ երկար և ծախստար գործընթաց է և «այսօր մենք նման հնարավորություններ չունենք»:

Գյուղապահովագրության (բերքի,գյուղատնտեսական կուլտուրաների, բազմամյա մշակաբույսերի ապահովագրություն) համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել գյուղացու կորուստները և փոխհատուցել եկամուտների կորուստը` կապված անբարենպաստ բնակլիմայական պայմանների և ֆորս-մաժորային իրավիճակների հետ: