«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է բաժանորդի ցանկությամբ ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորության մասին:
Հաճախորդը կարող է անջատել ֆիքսված հեռախոսը մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով և չվճարել ծառայության դիմաց նշված ժամանակահատվածում` պահպանելով իր հեռախոսահամարը:
«Միասնական օպերատորի այս առաջարկը հիմնված է հաճախորդների առաջարկությունների վրա և արդիական է այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են մեկնել արձակուրդ և նախապես գիտեն, որ չեն օգտվելու քաղաքային հեռախոսից որոշակի ժամանակ: Կամ հակառակը` որոշ ժամանակահատված չեն պատրաստվում օգտագործել հեռախոսը ամառանոցում, բայց ցանկանում են պահպանել համարը, առանց բաժանորդավճարի», - նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ֆիքսված կապի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունից կարող են օգտվել «ԱրմենՏելի» հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները: Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: