24 դեկտեմբերի 2011 - 17:49 AMT
Թուրքական իշխանությունները կոչ են արել բնակչությանը հրաժարվել ֆրանսիական ապրանքներից

Թուրք քաղաքացիները պետք է արձագանքեն Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունմանը ֆրանսիական ապրանքների գնումից հրաժարվելով: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերի նախարար Էգմեն Բաղիշը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մենք արդեն ականատես ենք եղել նման գործողությունների Իտալիայի դեպքում, երբ մարդիկ գինին թափում էին ուղիղ փողոց և այրում էին իտալական արտադրության հագուստը: Դրա համար վերևից ցուցումներ պետք չեն, նման որոշումներ կայացնում են հենց քաղաքացիները»,-գրում է Բաղիշը:

Միևնույն ժամանակ թուրք կանացի հանրությունը կին քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել ֆրանսիական արտադրության օծանելիքից և շպարից:

Գիտության, արդյունաբերության և տեխնելեգիայի նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նկատմամբ չի իրականացնի էմբարգո քաղաքականություն, որպեսզի չխախտի համաշխարհային համաձայնությունը: «Սակայն ֆրանսիացիները պետք է հաշվի առնեն տրամադրությունը, որը ի հայտ կգա թուրք հասարայությունում»,-ասել է նախարարը:

Մինչ այդ, Բյուլենտ Էջզաջիբաշին, «Еczacıbaşı Holding» հայտնի արդյունաբերական ընկերության նախագահը, հայտարարել է, որ ֆրանսհիական ընկերությունների ցանկացած բոյկոտ կվնասի թուրքական տնտեսությանը: «Խելամիտ չէ պատժել ընկերություններին, որոնք գործում են Թուրքիայում, քանի որ դրանից կտուժենք նաև մենք: Պետք է հանգստություն պահպանել և նախաձեռնել քայլեր, որոնք ուղղված են արդյունքին»,-ընդգծել է նա:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությանները վատացել են այն բանից հետո, ինչ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22 ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախատեսում է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք: Դրանից հետո Անկարան Ֆրանսիայից ետ է կանչել իր դեսպանին և սպառնում է բոլոր հարաբերությունների խզմամբ: