25 դեկտեմբերի 2011 - 16:02 AMT
Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ԱՄՆ անպատասխանատու վարքին

Սեպտեմբերի 11-ի իրադարձություններին Իրանի մասնակցության և Իրանում «Ալ-Կայիդայի» անդամի ներկայության մասին ԱՄՆ պնդումները «բոլորովին անհիմն» են, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունն այդպիսի անհիմն բողոքներով վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, հաղորդում է IRNA-ն:

«Ալ-Կայիդայի ստեղծման պատմությունն ու այդ կազմակերպությանը ԱՄՆ կողմից աջակցությունը հայտնի և հասկանալի են յուրաքանչյուրին»,- ասել է մամլո քարտուղարը:

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դիտարկի ԱՄՆ պաշտոնական անձանց նման անպատասխանատու վարքի հետևանքները և մտահոգություն հայտնի այդ գործողությունների հետևանքների վերաբերյալ»,- հավելել է նա: