26 դեկտեմբերի 2011 - 10:49 AMT
Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է

Դեկտեմբերի 26-ին` ժամը 09:26-ին, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր դեկտեմբերի 22-ին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Այդ մասին հաղորդում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: