27 դեկտեմբերի 2011 - 14:15 AMT
Հայաստանը «Ալռոսայի» հետ պայմանավորվել է 50 մլն դոլարի հումքի մատակարարման մասին

Ճգնաժամի ժամանակ զգալի անկում ապրած Հայաստանի ալմաստի վերամշակման ճյուղը վերականգնվում է, դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, եթե տարվա սկզբին «Ալռոսա» ռուսական ընկերությունը միայն 1 հայկական ընկերության էր հումք մատակարարում, ապա այժմ դրանք արդեն տասն են:

Այս կապակցությամբ նախարարը հաղորդել է, որ «Ալռոսայի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2011 թվականին հայկական ընկերություններին 40 մլն դոլարի հումք է մատակարարվել: «Մատակարարումների դինամիկան շարունակվում է, նախնական պայմանավորվածություն կա հաջորդ տարի մատակարարումները հասցնել 50 մլն դոլարի»,- ասել է նա` հավելելով, որ երկրի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ընկերություններին ապահովի անհրաժեշտ հումքով: