28 դեկտեմբերի 2011 - 12:20 AMT
Թուրքիայի և Իրանի սահմանին՝ Երևանից 28 կմ հարավ, տեղի է ունեցել երկրաշարժ

Դեկտեմբերի 28-ին ժամը տեղական ժամանակով 11:52 Թուրքիայի և Իրանի սահմանում տեղի է ունեցել 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգալի է եղել նաև Հայաստանի մի շարք շրջաններում ու Երևանում: Էպիկենտրոնը գտնվել է Երևանից 28 կմ հարավ, Արտաշատից ընդամենը 4 կմ հարավ-արևմուտք: Եվրոպական սեյսմիկ կենտրոնի տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա: