28 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT
Ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանը հրազենային վիրավորում է ստացել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ, ծնված Գևորգ Էդիկի Եղիազարյանը: Դեպքից անմիջապես հետո, վիրավորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն, հաղորդում են ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից: