Բեթղեհեմի Սբ. Ծննդյան եկեղեցում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն եկեղեցականների միջև: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, բախումը տեղի է ունեցել ուղղափառ Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նախապատրաստվելիս: Վեճը ծագել է տաճարում Հույն Ուղղափառ եկեղեցու ու Հայ Առաքելական եկեղեցու տարածքները բաժանող սահմանի պատճառով: Այն վերածվել է իսկական ծեծկռտուքի, որին մասնակցել են հարյուրավոր եկեղեցականներ:
Ծեծկռտուքի մասնակիցներին հաջողվեց հանդարտեցնել միայն պաղեստինցի ոստիկանների միջամտությամբ. ոչ ոք չի ձերբակալվել: Սբ Ծննդյան բազիլիկը, որ կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում, որը ողջ աշխարհի հայերի քրիստոնյաների համար սուրբ տեղ է և վաղուց արդեն վեճի օբյեկտ է դարձել երկու եկեղեցիների միջև: Սակայն, օբյեկտի ֆինանսավորման հարցը մինչ օրս չէր լուծվել, ուստի այս պահի դրությամբ մոտ 1,7 հազար տարեկան եկեղեցին գտնվում է վթարային վիճակում: