Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում որոշում է կայացրել 2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում կայանալիք «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագրի և նախահաշվի հաստատման մասին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է, որ ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ գումարը ծանր բեռ չի լինի Հայաստանի պետբյուջեի համար, քանի որ այն կհատկացնեն Չինաստանի ու Կորեայի կառավարությունները: