29 դեկտեմբերի 2011 - 15:12 AMT
2012թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու սոցնպաստները կբարձրանան

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն է տվել 2012թ. հունվարի 1-ից կենսաթոշակների ու սոցնպաստների բարձրացման մասին որոշմանը:

Ինչպես հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, բազային կենսաթոշակը 10 500-ից կհասնի 13 000 դրամի: Ընդ որում, ըստ նրա սոցիալական կենսաթոշակի չափը 2012-ին կհասնի 16 500 դրամի՝ 13 200 դրամի դիմաց, միջին աշխատանքային կենսաթոշակը կկազմի 31 300 դրամ նախկին 28 700 դիմաց: Ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կաճի մինչև 29 350 դրամ նախկին 26 850 դրամի դիմաց, կբարձրանան նաև հաշմանդամության կենսաթոշակները շարքային զինծառայողների համար՝ կազմելով 20 900 դրամ, իսկ կերակրողին կորցրած շարքային զինծառայողների ընտանիքների թոշակի միջինը կկազմի 19 500 դրամ:

Միաժամանակ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նախարարն ասաց, որ թոշակառուները չեն զրկվի սոցիալական նպաստներից 20 տոկոսով կենսաթոշակների բարձրացման պատճառով: