Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-ից 8-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունվարի 4-ին կնվազի 3-5 աստիճանով: Երևանում նույնպես հունվարի 4-ից 8-ը կդիտարկվի առավելապես առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻ նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: