4 հունվարի 2012 - 23:32 AMT
Ստեղծվել է ԱՊՀ նոր երիտասարդական շարժում

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության խորհուրդը որոշում է կայացրել Համագործակցության երկրների Ինտերնացիոնալ երիտասարդական շարժման ստեղծման մասին: Ինչպես հայտնում են ԱՊՀ երիտմիության մամլո կենտրոնից, հատուկ կարգադրությամբ հստակեցվել են նոր շարժման ուղենիշերը. ԱՊՀ երիստասարդների միջև բազմակողմանի կապերի ամրապնդում, երիտկազմակերպությունների համախմբում մեկ միասնական դաշտում, միասնական աշխատանք մշակութային և պատմական արժեքների պահպանման,առողջապահության, ժամանցի և այլ ոլորտներում:

Որոշման կայացումից հետո ԱՊՀ Երիտասարդական միության վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշել է, որ Համագործակցության երիտասարդության համախմբումը կարևոր գործոն է ընդհանուր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ նոր շարժումը կկարողանա առավելագույն արդյունավետությամբ հասնել իր առջև դրված նպատակներին: