Եվրոպան և ԱՄՆ մշակում են արտակարգ ծրագիր, եթե Իրանական ուժերի կողմից արգելափակվի ռազմավարական կարևորություն ունեցող Օրմուզի նեղուցը, որի միջոցով իրականացվում է նավթի համաշխարհային արտահանման 33 տոկոսը և ծովով նավթամթերքի համաշխարհային արտահանման 40 տոկոսը:
Արգելափակման դեպքում Արևմուտքի երկրները կարող են լուրջ խնդիրներ ունենալ նավթի մատակարարման հետ: Որպեսզի նման բան չթույլատրվի, արևմտյան փորձագետներն իրականացրել են մի շարք խորհրդատվություններ, հաղորդում են դիվանագիտական շրջանակաների աղբյուրները, գրում է ՌԲԿ-ն:
Ըստ աղբյուրների, 2012թ հունվարի 5 կայացել է Միջազգային էներգետիկ գործակալության ներկայացուցիչների հանդիպում, ովքեր քննարկել են էներգետիկ ճգնաժամի կանխմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, նրանք քննարկել են մի շարք արտակարգ միջոցներ` Օրմուզի նեղուցում իրավիճակի սրման դեպքում, հատկապես նավթի շուկայում միջամտության հնարավորության հարցը:
Այս տարվա ամռանը ԱՄՆ և ՄԷԳ-ի ևս 20 մասնակից պետություններ Լիբիայից նավթի մատակարարման դադարեցման պատճառով որոշում են կայացրել իրենց ռազմավարական պաշարներից առանձնացնել 60 մլն բարր. նավթ` բենզինի գների կտրուկ աճը կանխելու համար: Օրմուզի նեղուցով նավթի մատակարարման դադարեցման և տարածաշրջանում որոշ ժամանակ լարվածության պահպանման դեպքում, ՄԷԳ-ը ծրագրում է իր ռազմավարական պաշարների հաշվին թողարկել օրական 14 մլն բարր. , հավելել են արևմտյան դիվանագետները:
2011թ դեկտեմբերի 27, Իսլամական հանրապետության առաջին վարչապետ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կարգելափակեն Օրմուզի նեղուցով նավթատարերի անցումը, եթե Արևմուտքը ԻԻՀ նանթային ճյուղի նկատմամբ պատժամիջոցներ ընդունի: