7 հունվարի 2012 - 15:22 AMT
Ադրբեջանը փորձում է ստիպել Բելգիային իր վերաբերմունքն արտահայտել ղարաբաղյան հակամարտության մասով

Ադրբեջանա-բելգիական միջկառավարական հանձնաժողովի անդամները հանդիպել են առաջին փոխխոսնակ Միլլի Մեջլիս Զիաֆետ Ասկերովի հետ,հայտնում է AZE.az-ը: Հանդիպումը կայացել է պատգամավոր Ֆիլիպպ Բլանկարտի գլխավորած բելգիական պատվիրակության` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Դրա ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Եթե Բելգիան ուզում է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, ապա Բելգիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի այս հարցի առնչությամբ: Այսպիսով, Եվրոպան կհասկացնի, որ այս հակամարտության առնչությամբ կողմնակից չէ երկակի ստանդարտների: Եվրոպան ոչ միանշանակ դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ»,-հանդիպմանը հայտարարել է Զիաֆետ Ասկերովը:

Իր հերթին բելգիական պատվիրակության նախագաը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծցի խաղաղ ճանապարհով: