9 հունվարի 2012 - 10:42 AMT
Արթուր Աբրահամը խոստանում է կրկին դառնալ աշխարհի չեմպիոն և հիացնել հանդիսատեսին

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա), խոստովանել է, որ 2012թ նա մտադիր է վերադարձնել աշխարհի չեմպիոնի կոչումը և հիացնել հանդիսատեսին: «Դեկտեմբերի 14-ին Օֆֆենբուրգում կդրվի սկիզբը: Խոստանում եմ, որ ռինգում կանգնելու է նախկին Արթուր Աբրահամը: Ռինգում ես պետք է ավելի ակտիվ լինեմ»,-բռնցքամարտիկի խոսքը հաղորդում է allboxing.ru-ն: Մենամարտը կկայանա մինչև 75 կգ միջին քաշային կարգում, իսկ հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի արգենտինացի Պաբլո Ֆարիսան: