9 հունվարի 2012 - 12:38 AMT
Ադրբեջանցի հրապարակախոս. Ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի իրադարձությունները հրահրվել են ԱՄՆ կողմից

ԱՄՆ-ն, կյանքի կոչելով կառավարվող քաոսի տեսությունը ԽՍՀՄ տարածքում այն փլուզելու նպատակով, հրահրեց ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի իրադարձությունները: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի հրապարակախոս, գրող Համիդ Խերիսչին:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, հրապարակախոսը հայտարարել է, որ կառավարվող քաոսի տեսությունը պատկանում է ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի դասախոս Լեո Շտրաուսին: Ըստ նրա, կառավարվող քաոսի տեսությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության անկյունաքարն է: Հրապարակախոսը նշել է, որ Մեթյու Բրայզան և Զեյնո Բարանը այդ դպրոցի գաղափարների հետևորդներն են:

Ըստ Խերիսչիի, ղարաբաղյան հիմնահարցի առաջացումը սերտորեն կապված է կառավարվող քաոսի տեսության հետ: «Ադրբեջանը այդ քաղաքականության զոհն է: Ամերիկացիները միայն այդպես կարող են կառավարել աշխարհը: Ցանկացած հակամարտային իրավիճակներն աշխարհում սրվում են ամերիկյան վարչակազմի կողմից»,-ամփոփել է նա: