9 հունվարի 2012 - 18:55 AMT
Ահմետ Դավութօղլու. Թուրքիան նոր լարվածություն չի ցանկանում տարածաշրջանում

Թուրքիան նոր լարվածություն չի ցանկանում տարածաշրջանում սուննիների և շիաների, արաբների և Իրանի կողմնակիցների կամ հակառակորդների, ստատուս-քվոյի պատճառով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով Անկախ ձեռնարկատերերի և գործարարների ասոցիացիայի նիստում, հաղորդում է Anadolu-ն:

«Մերձավոր Արևելքում` Մարոկկոյից մինչև Աֆղանստան, մեծ քաղաքական երկրաշարժ է տեղի ունեցել: Մենք թույլ չենք տա, որպեսզի տարածաշրջանում նոր «սառը պատերազմ» բռնկվի»,- նշել է նա:

Նախարարի խոսքով` Թուրքիան տարածաշրջանի երկրներում տնտեսության և ժողովրդավարության վերականգնման համար կօժանդակի ցանկացած նախագծերի: «Դա համընկնում է Թուրքիայի ազգային շահերի հետ»,- հայտնել է նա: