Իրանական Քումա քաղաքի մերձակայքում գտնվող միջուկային կենտրոնը Ֆորդոյում շահագործման է հանձնվել: Այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն:
«Բոլոր աշխատանքները, մասնավորապես` ուրանի հարստացումը Նաթանզում և Ֆորդոյում, իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկմամբ»,- նշել է նա:
Իրանական փորձագետների գնահատմամբ, միջուկային կենտրոնի գործարկումից հետո մինչև 20%-ով հարստացված ուրանի արտադրությունը ծրագրվում է եռապատկել, հաղորդում է հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ֆորդոյում միջուկային կենտրոնը տեղակայված է գետնի տակ: Այնտեղ Նաթանզի միջուկային կենտրոնից տեղափոխվել են նորագույն իրանական ցենտրիֆուգերը: Ֆորդոյում ուրանը կհարստացվի մինչև 20%, 4% և 3,5%-ով: